Հայաստանը փակուղի է մտել թե դիվանագիտության, թե պետականության հարցում: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, նախկին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նա նշեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ կորցրել է վստահելի գործընկերոջ կարգավիճակը, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը գործում է առանց արտաքին քաղաքականության:

«Մեր դիվանագիտությունը գործում է առանց արտաքին քաղաքականության, ինչպես ֆուտբոլիստներն առանց դարպասի: Եվ այս քաղաքականությամբ էլ մենք հասանք մի իրավիճակի, երբ միջազգային դարպասում Հայաստանը կորցրեց իր վստահելի գործընկերոջ կարգավիճակը: Միջազգային հարաբերություններում վստահելի գործընկերոջ կարգավիճակը պահպանելը հեղինակություն է, որը մենք չկարողացանք»,-ասաց նա: