Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ հուլիսյան դեպքերից հետո տեղի ունեցած պաշտոնանկությունները ձեւական բնույթ են կրում: «Աշխատողը չի կարող մի բան անել` առանց «շեֆի դաբրոյի»: Ցանկացած գրասենյակում աշխատողն անում է ամեն ինչ` ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո միայն: Ոչ մի կառույցում չի կարող աշխատողն ինչ-որ բան անել` առանց շեֆի դաբրոյի»,- այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով բարձրաստիճան ոստիկանների պաշտոնանկություններին, մասնավորապես Աշոտ Կարապետյանին:
Մինչդեռ փաստաբան Սեդա Սաֆարյանը համոզված է, որ կոնկրետ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետի պաշտոմանկությունը պատահական չի եղել: Նա հիշեցրեց, որ Աշոտ Կարապետյանը հինգ րոպե է տվել իր պաշտպանյալ Հովսեփ Խուրշուդյանին:
Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերից հետո մի քանի ոստիկանապետ է աշխատանքից ազատվել, այդ թվում Աշոտ Կարապետյանը:





























