Սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկիչների պարագլուխները խոչընդոտում են խաղաղ բնակիչների ելքին քաղաքից: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսօր մենք շատ ենք բանավիճել Հալեպի մասին, մենք իրավիճակի լրջության մոտավորապես նույն ընկալումն ունենք: Մենք սիրիական կառավարական ուժերի հետ միասին առաջարկել ենք ստեղծել եւ ստեղծել ենք վեց միջանցք այն բնակիչների ելքի համար, որոնք ցանկանում են հեռանալ այդ շրջանից եւ մի միջանցքը հայտարարվել է ահաբեկիչների համար, որոնք պատրաստ են այդտեղից անվնաս հեռանալ սիրիական կառավարության եւ ՌԴ-ի երաշխիքների տակ: Ցավոք սրտի, գրոհայինները, ահաբեկիչների  պարագլուխները, որոնք արեւելյան Հալեպում կառավարում են իրավիճակը, խոչընդոտում են իրենց զինակիցների դուրս բերմանը եւ խաղաղ բնակիչների ելքին», — ասել է Լավրովը իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսին: