Իրաքի Նախարարների խորհրդի 5 նոր անդամները երկուշաբթի երդվել են խորհրդարանի նիստի ժամանակ: «Աս-Սումարիա» արբանյակային հեռուստատեսության փոխանցմամբ՝  նրանց թվում է նավթի նախարարը:

Խորհրդի ղեկավար է դարձել իրաքցի հայտնի տնտեսագետ Ջաբար ալ-Լաիբին, որը South Oil Company of Iraq-ի նախկին տնօրենն էր:

Նախորդ ղեկավարի եւ նրա գործընկերների՝ տրանսպորտի, բնակարանային շինարարության եւ բնակկոմունալ տնտեսության, ջրապաշարների, արդյունաբերության եւ հանքային պաշարների, հրաժարականի մասին հայտնի է դարձել հուլիսի կեսին:

Օրենսդիր մարմնի նիստին 328 պատգամավորից մասնակցել է 192-ը: