Նովոռոսիյսկում՝ քաղաքի մայր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերել են 55-ամյա տղամարդու դի, հայտնում է Nrnews–ը։

«Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում։ Մահացածի ինքնությունը պարզվել է, նա ձեռներեց է»,– ասել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմայցկայան։

Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի ներմուծում» հոդվածներով։

Հետաքննությունը շարունակվում է։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։