Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ում երկրի նոր մշտական ներկայացուցիչ  եւ մի շարք դեսպաններ է նշանակել մի քանի երկրում, հայտնում է երկրի պաշտոնաթերթը: 

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:  2012 թվականից այդ պաշտոնը զբաղեցրած Յաշար Խալիտ Չեւիկը Թուրքիայի դեսպան է նշանակվել Աթենքում: 

Վարշավայում երկրի շահերը կներկայացնի Թախսին Ուգդուլը, իսկ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում` Ջան Դիզդարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: