Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ոչնչացված զենքի եւ ռազմամթերքի պահեստները, նախապատրաստման ճամբարները եւ կառավարման կետերը Հալեպի շրջանում ապահովում էին գրոհայիններին, այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Զենքի եւ ռազմամթերքի պահեստները, նախապատրաստման ճամբարները եւ կառավարման կետերը, որոնք ոչնչացվել են ռմբակոծության հետեւանքով, օգտագործվում էին Հալեպի շրջանում գործող գրոհայինների խմբավորումներին ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ ռմբակոծիչների ավիաքողարկամանն օժանդակել են Հմեյմիմ օդանավակայանում տեղակայված Սու-30ՍՄ եւ Սու-35Ս կործանիչները:





























