Թուրքիայի Հեռոստառադիոհեռարձակման գերագույն խորհուրդը (RTÜK) հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում երկուշաբթի օրվանից դադարեցրել է Kanal 35-ի հեռարձակումը, հայտնում է Cumhuriyet-ը:
Հեռուստաալիքի սեփականատեր Ահմեդ Քյուչյուքբայը ձերբակալվել է օգոստոսի 8-ին: Խորհուրդը որոշել է երկուշաբթի տեղական ժամանակով 18.30-ից Թուրքիայի ամբողջ տարածքում դադարեցնել ալիքի հեռարձակումը:
Հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները 100 լրագրողների կալանքի օրդեր են տվել: Կիրակի օրը պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում կալանավորվել են եւս 43 լրագրողներ, որոնց մեծամասնությունը TRT պետական հեռուստառադիոընկերության աշխատակիցներ էին:
Նախկինում Գերմանիայում եւ այլ երկրներում Թուրքիային բազմիցս քննադատել են մամուլի ազատությունը խախտելու համար:





























