Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը կարծում է, որ իր վրա հարձակում գործածների մեղադրանքը՝ մարդ առեւանգելուց խուլիգանություն վերաորակելով, իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իր առեւանգումը իշխանությունների ձեռքի գործն է: NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Խանումյանը նշեց, որ մեղադրանքը փոխելու նպատակը իր վրա հարձակում գործածների պատժի մեղմացումն է:
«Առեւանգումը փոխվեց խուլիգանության, նշանակում է, որ որոշել են ծաղրել Արցախի պետական կառույցները իրավապահ մարմիններին, պետությանը: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպիսի մեծ պաշարներ պետք է ունենալ, որ նման որոշում կայացնեն: Բնականաբար, սա եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ այս ամենը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից: Նպատակն այն է, որ առաջաիկայում սպասվելիք համաներման տակ ընկնեն, այս հոդվածն էլ հանգիստ ընկնում է համաներման տակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծել են 2016 թվականի հունիսի 6-ին: Այս գործոով երեք մեղադրյալ կա, բոլորն էլ կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից:





























