Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահները մարմնավաճառությամբ զբաղվելու համար նախատեսված 17 հասարակաց տուն են հայտնաբերել, որոնք կազմակերպվել էին Մոսկվայի մարզից ամուսնական զույգի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսկվայի քրեական հետախուզության եւ մայրաքաղաքային ոստիկանության գլխավոր կոմիտեի հետաքննության կազմակերպման վարչության աշխատակիցները ՌԴ Ազգային գվարդիայի Դաշնային ծառայության զորքի հատուկ ջոկատայինների ուժային աջակցությամբ կասեցրել են հասարակաց տների խոշոր ցանցի գործունեությունը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ ցանցի մեջ 17 հասարակաց տուն էր մտնում:
ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ամուսինները գործել են ինտերնետում ստեղծված կայքի միջոցով, որում տեղադրվել են աղջիկների տվյալները, առավելապես` երկրի այլ շրջաններից: Նրանց համար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ են անցկացվել: Վոլկը հավելել է, որ իրենք` հասարակաց տները գտնվել են Մոսկվայի Արեւմտյան եւ Կենտրոնական վարչական օկրուգներում վարձակալված բնակարաններում:
Իրավապահները հայտնել են ինը խուզարկության անցկացման մասին, որոնց ընթացքում առգրավվել են հաճախորդների բազայի հաշվառման տվյալները, բջջային հեռախոսներ, նոթբուքներ, պլանշետներ, աղջիկների աշխատանքի գրաֆիկներ եւ հաշվապահական փաստաթղթեր:
Կազմակերպիչ ամուսիններից բացի, երեք դիսպետչեր է ձերբակալվել եւ վարորդ-օգնականը, մոտ 20 աղջիկ վարչական պատասխանատվության է ենթարկվել: Տվյալ փաստով գործ է հարուցվել «մարմնավաճառության կազմակերպում» հոդվածով, առավելագույն պատժաժամկետը 10 տարվա ազատազրկումն է:





























