Հայաստանում մեկնարկել է սիրողական որսի սեզոնը: Բբնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

Ըստ հրամանի՝ թույլատրվում է հետեւյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր –2016 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2)  աղավնի (թխակապույտ եւ անտառային)–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային)- 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սեւ կեռնեխ, սինակեռնեխ) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7)  ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից  մինչեւ 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից եւ 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ- 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2. 2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որս: