Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում հետաքրքիր «դիվանագիտական նոտաներ» հնչեցին: Օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, երբ Պուտինը խոսում էր Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հաջողությունների մասին, առաջին բանը, որ ուզում էր ասել, այն էր, որ դա օգտակար է. դա Ադրբեջանին ուղղված մեսիջ էր, այժմ Մոսկվան բաքվի հետ «սիրավեպի» փուլում է: Երկրորդ, ըստ Մակարյանի, Պուտինը ցանկանում էր ցույց տալ, որ ԵՏՄ-ն արդարացված կառույց է:

Մակարյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս իրեն անչափ դիվանագիտորեն պահեց: «Մարզիկների օրինակը պատահական չէր: Մշտապես ասվում է, որ հայերը Ռուսաստանում են աշխատում եւ փող են ուղարկում Հայաստան, այսինքն՝ Ռուսաստանին ոչ մի օգուտ չեն տալիս: Նախագահի մեսիջն այն էր, որ հայկական ծագմամբ մարզիկները Ռուսաստանին մեդալներ են բերում: Սակայն ամենակարեւոր մեսիջն այն էր, երբ նա ասաց. «Առողջ հոգի առողջ մարմնում»: Կարծում եմ՝ նախագահը դրանով հույս հայտնեց, որ ԵՏՄ-ը կդառնա առողջ, այլ ոչ «հիվանդ», կոռումպացված պետությունների կառույց»,- նշել է ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում օգոստոսի 10-ին: