ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 17-ին, կազմել է 475.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.53 դրամ (նվազել է 0.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.57 դրամ (աճել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 306.17 դրամ, ոսկի՝ 20,538.43 դրամ, պլատին՝ 17,176.48 դրամ։
Օգոստոսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։





























