Beeline-ը հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն եւ Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչեւ սույն թվականի օգոստոսի 28-ը ներբեռնել հետեւյալ հղումով` http://neo.pgtb.me/8826G2:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում կխաղարկվի  4 հիմնական մրցանակ։ Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի  մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած եւ հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:  

Նկարը http://neo.pgtb.me/8826G2  հղումով ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք  խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ եւ Wi-Fi range extender-ներ:

«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից եւ վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար եւ միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն եւ մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն եւ սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից եւ կտեւի մինչեւ օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին եւ կշարունակվի մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երեւանի ժամանակով): Հաղթողների անունները եւ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում եւ www.beeline.am կայքում: