Հեռավոր Արեւելքում մեկ օրում 400 հա անտառ է այրվել: Շարունակում են ակտիվ մնալ եւս 3 հրդեհ, հայտնում են ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի Անտառային տնտեսությունների դեպարտամենտից:
«Անցած մեկ օրում Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի տարածքում ակտիվ էր 11 հրդեհ, որոնցից 8-ը մարվել է: Յակուտիայի անտառներում մարվել են բոլոր հրդեհները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհով բռնկված տարածքների ընդհանուր մակերեսը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 441 հա:





























