Յամալում գնդաձեւ կայծակը   յոթ տարեկան տղայի է սպանել, հայտնում է Յամալա-Նենեցական ինքնավար մարզում Ռուսաստանի ՔԿ-ի քննչական վարչության կայքը: 

Քննիչների տվյալների համաձայն, ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի  17-ին Մերձուրալյան շրջանի Նյարույ-Սալյա Հրվանդան գյուղում:   

Նշվում է, որ գնդաձեւ կայծակը ներխուժել է վրան եւ պայթել ներսում: Դրա հետեւանքով յոթ տարեկան տղա է մահացել: 

Երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ են ստացել նաեւ ներսում գտնված  12 եւ 16 տարեկան աղջիկները: Նրանց հասցրել են սալեխարդյան շրջանային հիվանդանոց: Փաստով նախաքննական ստուգում է սկսվել:  

Տղայի մահվան փաստով նախաքննական հետաքննություն է իրականացվում: Նախատեսված է դեպքի վայրի զննում, զոհվածի մարմնի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի ականատեսների պարզում, տուժածների հարցաքննություն: