Քրեական հեղինակություն Ռովշան Լենքորանսկին ստացած հրազենային վնասվածքներից մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին   haqqin.az-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբուրը:

Աղբյուրի համաձայն, Range Rover ամենագնացը, որում գտնվել է քրեական հայտնի հեղինակություն Ռովշան Ջանիեւը  (Լենքորանսկի), նախօրեին գնդակոծվել է Ստամբուլում: Տեղեկությունների համաձայն, «օրենքով գողը» մի քանի հրազենային վնասվածք է ստացել եւ հասցվել է հիվանդանոց: