Կապիտալի ավելցուկ ունեցող եւ արտասահմանում ներդրումներ անել ցանկացող հայ գործարարների համար նոր հնարավորություն է բացվում Վրաստանի մերձսեւծովյան Քոբուլեթի քաղաքում։ Վրաստանի խորհրդարանում քննարկվում է Քոբուլեթիում ազատ զբոսաշրջային գոտի ստեղծելու մասին օրինագիծը։ «Грузия Online» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին հայտարարել է, որ չի բացառվում նման գոտիների ստեղծումը այլ վայրերում։

Օրինագծի համաձայն՝ ազատ զբոսաշրջային գոտում ներդրողը 15 տարվա ընթացքում ազատվում է շահութահարկից եւ գույքահարկից, իսկ կառավարությունը կապահովի հյուրանոցների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։