Ադրբեջանում զոհված զինվորի հայրը ծառայակիցներին մեղադրում է որդու սպանության մեջ:

N զորամասի զինծառայող Փարվիզ Փաշաեւի հայրը՝ Փաշի Փաշաեւը հայտարարել է, որ որդուն մահացու ծեծել են, որից հետո դին նետել են ջրանցքի մեջ: Սակայն ռազմական դատախազությունը շտապել է հայտարարել, որ զինվորն իբր ջրահեղձ է եղել, հայտնում է ԱՊԱ-ն:

Գործակալությունը նշել է. «Դատաբժշկական փորձաքննության  նախնական եզրակացությամբ հանգուցյա զինծառայողի դիակի արտաքին եւ ներքին զննության արդյունքներով՝ Փարվիզ Փաշաեւը ջրահեղձ է եղել»: