Օգոստոսի 17-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ եւ հայտարարել, որ վնասվածքները ստացել են խոտի դեզից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հատվածում «OPEL VEKTRA 2.0 I» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























