Southside with you ֆիլմը, որը 28-ամյա Բարաք Օբամայի եւ 25-ամյա Միշել Ռոբինսոնի առաջին ժամադրության մասին է, կբարձրանա մեծ էկրաններ, հայտնում է Reuters գործակալությունը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Առաջին հանդիպմանը ապագա կողակիցներն այցելել են արվեստի ցուցահանդես, տեղական համայնքի ժողովին, կինոթատրոն, նաեւ խոսել են կյանքի մասին, կիսվել իրենց հավակնություններով եւ վախերով:
Ֆիլմի հեղինակները այդ հանդիպման մասին տեղեկությունները վերցրել են ամուսնական զույգի տված հարցազրույցից:
Բարաք Օբաման Միշել Ռոբինսոնի հետ ամուսնացել է 1992 թվականին:





























