Ազատության հրապարակում ավարտվեց ի աջակցություն «Սասնա ծռերի» հերթական հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ)։
Մասնակիցները որոշեցին հաջորդ հանրահավաքն անցկացնել օգոստոսի 26-ին, եթե այդ ընթացքում արտակարգ դեպք տեղի չունենա։ Հանրահավաքն ավարտվեց առանց երթի։
Նշենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշել էր, որ անկախության տոնը սեպտեմբերի 21–ին նշելու են առանձնահատուկ, պետական միջոցառումներից առանձին՝ որպես ժողովրդական տոն։ Նա նշել էր, որ իշխանափոխությունը շարունակում է մնալ իրենց օրակարգում։





























