«Նովայա գազետայի» լրագրողուհի Յուլիա Լատինինան պատմել է, որ իր վրա արտաթորանք են լցրել: Այդ մասին հայտնում է «Էխո Մոսկվի»-ն, որտեղ նա «Մուտքի կոդ» հաղորդումն է վարում:
Միջադեպը տեղի է ունեցել «Էխո»-ի խմբագրությունից ոչ հեռու, այն գտնվում է Մոսկվայում` Նովի Արբատում: Լատինինայի խոսքով, իր վրա հարձակմանը երկու մարդ է մասնակցել: Մեկը` մոտոցիկլիստի սաղավարտով, հարձակվել է նրա վրա, իսկ երկրորդը հանցակցին է սպասել մոտոցիկլետով` հեռու կանգնած:
Լատինինան հարձակումը կապում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ, միլիարդատեր Եվգենի Պրիգոժինի վերաբերյալ «Նովայա գազետա»-ի հրապարակումների հետ:





























