Օգոստոսի 3-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ուղեւոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Օգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Աննա Չոբանյանը օգոստոսի 22-ին, ժամը 6-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:





























