Սոչիում բացվել է առաջին  ուղղափառ հանգստավայրը, որը ստացել է «Լեսնոե» անվանումը: Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում, փոխանցում է Lenta-ն:
Հաղորդվում է, որ հանգստի կրոնական ուղղվածության զարգացումն ուղղված է ուխտավորների թվի մեծացմանը: Հանգստավայրում զբոսաշրջիկները կարող են էքսկուրսիա կատարել Սուրբ Գեւորդ Հաղթականի ուղղափառ եկեղեցի, տեսնել երեք միջնադարյան տաճարների ավերակները եւ Պսախոյի կիրճը:

Զբոսաշրջիկները կարող են հանգստանալ հանգստի երկու բազաներից մեկում: