Հայաստանը Ընտրական օրենսգրքի նախագծի «4+4+4»  ձեւաչափի քննարկման շրջանակներում իրականում որոշակի հաջողություն է գրանցվել, սակայն հիմա իշխանությունը հրաժարվում է որոշ պայմանավորվածություններից: Այս մասին օգոստոսի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը շարունակում է բանակցությունները ինչպես քաղաքական ուժերի հետ՝ ԲՀԿ, ՕԵԿ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Պատգամավորի խոսքով՝ մի քանի օրից պարզ կդառնան այդ բանակցությունների արդյունքները:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի երկրորդ գնահատականին՝ Արամ Մանուկյանը նշեց. «Ես համաձայն եմ, որ մենք իրականում լուրջ, իսկական հաջողության ենք հասել: Վստահեցնում եմ, կա իշխանափոխության շատ լավ, լուրջ հնարավորություն»:

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ դա չի նշանակում, որ  իշխանությունները չեն կեղծի ընտրությունները:  «Այստեղ արդեն նշանակություն չունի, օրենքը լավն է, թե վատը»,- վստահեցրեց Մանուկյանը: