Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ: Սա այս ամռան ընթացքում երկու երկրների առաջնորդների արդեն երրորդ հեռախոսազրույցն է:

«Առաջնորդները տեսակետներ են փոխանակել մերձավորարեւելյան կարգավորման ու տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի արդիական ասպեկտների վերաբերյալ»,- ասել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Վլադիմիր Պուտինը ու Բինյամին Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել ռուս- իսրայելական ինտենսիվ շփումները տարբեր մակարդակներում: