Առայժմ ոչ մի տվյալ չկա այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան Իտալիայում կործանարար երկրաշարժի հետեւանքով զոհվածների շրջանում: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի տարածքում միանգամից մի քանի ուժեղ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մի քանի հարյուրի:





























