Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նամազալի» կոչվող տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, տրակտոր է կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: