Օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել եւ շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը:
Պարզվել է, որ քաղաքացիները շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ եւ տեղափոխել բակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը վնասազերծել է արկը եւ տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ:































