Հայ-վրացական սահմանին սահմանակետերի փոփոխության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի սահմանապահ զորքերի աղբյուրները:
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» հայտնել էր, որ Վրաստանի հետ սահմանակից գյուղերում վրացական կողմը մի քանի շաբաթ առաջ սահմանային կետեր, այսպես կոչված բլոկպոստեր է տեղադրել, որի արդյունքում մի քանի հայկական գյուղեր մնացել են Վրաստանի տարածքում: Խոսքը Վրաստանին սահմանակից Լոռու մարզի մասին է:





























