Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում են G20–ի գագաթնաժողովին քննարկել «Աքքույու» ԱԷԿ–ի եւ «Թուրքական հոսք»–ի շինարարության հարցը։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանչժոում հանդիպման ընթացքում պլանավորված է համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման հեռանկարների քննարկում հետեւյալ ոլորտներում՝ Թուրքիայի առաջին «Աքույու» ատոմակայանի շինարարության եւ Սեւ ծովի հատակով «Թուրքական հոսք»  գազատարի կառուցման»,– ասել է Ուշակովը։