Ադրբեջանում հանցագործները բանկոմատ են հափշտակել:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում:

Նախնական տեղեկություններով՝ բանկոմատում 43 հազար մանաթ է եղել (ավելի քան 30 հազար դոլար):

Իրավապահ մարմինների աշխատակիցները օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են սկսել: