Ադրբեջանում մի քանի օր շարունակվող ուժեղ անձրեւները ջրի տակ են թողել մի շարք գյուղեր ու կտրել արտաքին աշխարհից:
ԱՊԱ-ի փոխանցմամբ, Գեյչայ գետի ջրի մակարդակը բարձրացել է, որի հետեւանքով ջրի տակ են մնացել Իստիսու, Չայգովուշան, Գալընջաք եւ Սումագալի գյուղերը: Աղետի հետեւանքով տների նկուղներն ու բակերը լցվել են ցեխաջրով:
Գյուղերի փողոցներում անանցանելի լճակներ են գոյացել, մեքենանրի ու հետիոտնի տեղաշարժը բարդացել է: Սատկել են տնային կենդանիներ, վնաս է պատճառվել տնամերձ հողամասերին, ծառերին:
Փոքրիկ կամուրջների փլուզման վտանգ է առաջացել:
Տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է:




























