2016-ի առաջին կիսամյակում Հայաստանից լոլիկի արտահանումը բազմապատիկ աճել է: Եթե 2015-ի առաջին կիսամյակում արտահանումը կազմել է 724 տոննա՝ 1,03 մլն դոլարի, ապա 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 30,246 տոննա՝ 19,75 մլն դոլարի: Այս մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության հաշվետվության մեջ:
Ամեն 100 լոլիկից 99-ը գնել է Ռուսաստանը (որը երկար տարիներ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գլխավոր գնորդն է): Ռուսաստան արտահանումը կազմել է 30,046 տոննա՝ մոտ 19,7 մլն դոլարի:




























