ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ եւ թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության եւ նարեկացիագիտության ուսումնասիրմանը եւ արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների եւ ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին եւ անվանի մտավորականի գործընկերներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: