Ընտրելով ԵՏՄ-ն, Հայաստանը զրկվեց ԵՄ դոնորների կողմից տրվող միլիարդավոր եվրոներից: Այս մասին, այօսր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայանգրի ստորագրման դեպքում, Բրյուսելը պետք է դոնորական համաժողով կազմակերպեր Հայաստանում: «Մենք պետք է միլիարդավոր եվրոների ներդրումներ ստանալ ճանապարհների շինարարության եւ ոռոգման համակարգերի համար: Մենք գումարներ կստանայինք նաեւ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման համար, եւ որի համար Հայաստանը հիմա չի կարողանում անհրաժեշտ միջոցներ գտնել»,-հայտարարել է Եղիազարյանը:
Նրա խոսքով, Եվրամիությունը անվտանգության երաշխիքներ կտրամադրեր հայաստանի համար, թեկուզ ոչ ուղղակի:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ, 2013-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ ղեկավարությունը հայտարարեց Մաքսային միությանն (ավելի ուշ՝ ԵՏՄ) անդամակցելու մտադրության մասին:





























