Ռուսաստանի եւ Հայաստանի ըմբիշները պայքարի են բռնվել Էլբրուսի գագաթին` Եվրոպայի ամենաբարձր կետում: 

Ռուսաստանից Սերգեյ Բորիսովը եւ Հայաստանից Սամվել Եսայանը աննախադեպ մրցություն են կազմակերպել Էլբրուսի գագաթին`   5637 մ բարձրության վրա, հայտնում է   Daily Mail-ը: Հաղթել է ռուս ըմբիշը:

Մարզիկներն ընտրվել էին թեկնածուների մեծ թվից, միայն լավագույնները կարող էին մասնակցել մրցությանը, որովհետեւ այն մեծ էներգիա եւ վարպետություն էր պահանջում: Երկու մարզիկն էլ նախնական պատրաստություն  եւ ակլիմատիզացիա էին անցել: 

Գագաթի հաղթահարումը մեկնարկել է առավոտվա 3-ին,  9-ին թիմն արդեն լեռան գագաթին էր: Բորիսովի խոսքով, պայքարից հետո իրենց բացառիկ իրավունք է տրվել պայքար կազմակերպել ծովի մակարդակից    5 հազար մետր բարձրության վրա: 

Կազմակերպիչները Գինեսի ռեկորդների գրքին հայտ կներկայացնեն: