Ադրբեջանի Իսլամական կուսակցության բանտարկված առաջնորդ Մովսում Սամեդովը հացադուլ է հայտարարել: Ըստ haqqin.az-ի՝ այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Յալչին Իմանովը:
Սամեդովն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ իրեն ազատ արձակեն: Բանտի ղեկավարությունը մի քանի անգամ պահանջել է դադարեցնել հացադուլը, սակայն մերժում ստանալուց հետո Սամեդովին մենախցիկ է տեղափոխել:
Փաստաբանի խոսքով՝ դեռեւս չի կարողացել հանդիպել իր պաշտպանյալի հետ:




























