Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Արզու Ալիեւան, նախօրեին այցելել է «Քրիստալ Հոլ», որտեղ ընթանում է Շախմատի համաշխարհային օլիմիադան: Այս մասին գրում է Sportbox.az-ը՝ վկայակոչելով Օլիմպիադայի Բաքվի օպերատիվ կոմիտեի մամուլի ծառայությունը:

Արզու Ալիեւան եւ նրա ընտանիքի անդամները դիտել են մրցաշարերի անցկացման դահլիճը, հետեւել շահմատիստների խաղին, դիտել ցուցահանդեսը:

Արզու Ալիեւան հանդիպել է ՖԻԴԵ-ի նախագահ Քիրսան Իլյումժինովին, զրուցել աշխարհի չեմպիոնուհի Հոու Իֆանի եւ այլ շախմատիստների հետ:

Լուսանկարներից դատելով՝ Ալիեւի դուստրն Օլիմպիադայի է եկել վիրակապված ոտքով: