Թուրքիայում Արաքս գետի վերին հոսանքոմ ջրամբարների կառուցումը Հայաստանի համար ոռոգման ջրի պակասի առումով վտանգավոր չէ: Այս մասին NEWS.am թղթակցին հայտնել է Հայաստանի Ջրային տնտեսության Պետկոմիտեի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

Այդ ջրամբարները կառուցվում են հիմնականում հիդրոէներգետիկ նպատակով: Այլ կերպ ասած՝ ջուրը չի մատակարարվում ոռոգման համար՝ տեղում գործածվելով, այլ օգտագործվում է ՀԷԿ-ի աշխատանքի համար: «Այո, այն կորցնում է ի էներգետիկ ներուժը, բայց ոռոգման համար դա բնականաբար կարեւոր չէ: Այդ ջուրը միեւնույն է Արաքսով ներքեւ է հոսում ու հայտնվում մեր տրամադրության տակ»,- նշել է Նարիմանյանը: