Բաքվում ծանր վթար է տեղի ունեցել: haqqin.az-ը հայտնում է, որ երթուղային ավտոբուսը, շարժվելով բարձր արագությամբ, կորցրել է կառավարումը ու բախվել կամրջի հենասյունին:

Դրա հետեւանքով վարորդը ու վեց ուղեւորներ վնասվածքներ են ստացել: Վարորդի վիճակը ծանր է: