Հաքերային հարձակման հետեւանքով համացանցում հասանելի են դարձել Brazzers պոռնոկայքի շուրջ 800 հազար օգտատերերի անձնական տվյալները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մասնավորապես, հրապարակվել են օգտատերերի անունները, էլեկտրոնային փոստի հասցեներն ու գաղտնաբառերը: Կայքի ներկայացուցիչների տեղեկացմամբ, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել՝ տեղեկատվության արտահոսքը դադարեցնելու համար, իսկ օգտատերերին առաջարկել են արագորեն փոխել գաղտնաբառերը:

Նշվում է նաեւ, որ տվյալները գողացվել են ոչ թե կայքից, այլ ֆորումից, որտեղ քննարկվել են Brazzers-ի օգտատերերի նախընտրությունները: Ընդ որում, բոլոր տվյալները գողացվել են դեռեւս 2013 թվականին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: