ԱՄՆ-ի իշխանությունները հերթական անգամ ընդլայնում են այն ընկերությունների եւ կազմակերպությունների ցանկը, որոնց առնչվում են Ուկրաինայի հակամարտության պատճառով սահմանված պատժամիջոցները: Այս մասին է վկայում ԱՄՆ Առեւտրի նախարարության մասնագիտական տեղեկագիրը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Առեւտրի նախարարության արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն որոշել է սեփական պատժամիջոցային ցանկերում ներառել 81 ընկերություններ եւ 86 կազմակերպություններ: Դրանցից 75-ն առնչվում են Ռուսաստանին, 7-ը՝ Ղրիմին, 2-ական էլ՝ Հոնկոնգին եւ Հնդկաստանին: