Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ ընկած հատվածում գնացքը դուրս է եկել երկաթգծերից, ինչի հետեւանքով տուժել է 10 մարդ, հայտնում է «Ալ Վատանը»։
Ըստ առկա տեղեկությունների՝ գնացքը Ասուանից ուղեւորվում էր Կահիրե։ Միջադեպը տեղի է ունեցել էլ Այաթ բնակավայրում։ Կողաշրջվել է 3 վագոն։ Այս պահին Վերին Եգիպտոսի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը սլաքավարի սխալն է եղել։





























