Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ: Այդ մասին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով (27.07.2016թ.) տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին:
«Միաժամանակ հայտնում ենք, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաեւ ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, եւ որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ եւ իրենց ֆինանսական միջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձեւերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից եւ ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից»,-ասված է նախարարության տաածած հաղորդագրությունում:





























