Քլիրուոթր քաղաքում (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) վրեժ տենչող կինը որոշել է այրել նախկին ամուսնու մեքենան, բայց սխալ մեքենա է ընտրել: Ուրիշի ունեցվածքը փչացնելու մասին տեսանյութը, որը նկարահանել են անվտանգության տեսախցիկները, հայտնվել է Facebook-ում տեղի ոստիկանության դեպարտամենտի էջին:
Տեսագրության մեջ երեւում է, թե աղջիկն ինչպես է կրակ վառում գազոնի վրա կայանած Honda-ի թափքում:
Ձերբակալությունից հետո 19-ամյա Կարմեն Շամբլին ոստիկանությանը պատմել է, որ մեքենան նախկին ընկերոջ սեփականությունն է կարծել: Նրա դեմ հրդեհման մեղադրանք է առաջադրվել: Չի ճշտվում, թե ում է պատկանել այրված մեքենան:




























