Աղյուսը, ինչպես գիտեք, ամենահին շինարարական նյութերից է, պատմականորեն՝ փայտից ու քարից հետո: Վարկածներից մեկով աղյուսի գործածումը տասը հազար տարվա պատմություն ունի: Հին Միջագետքում գրեթե չի եղել շինարարական քար, չեն եղել անտառներ: Բայց եղել է առատ կավ, որից էլ հենց սկսել են աղյուսներ պատրաստել: Սկզբում հում աղյուս, հետո՝ թրծված:
Հայաստանի համար, նրա բազալտի ու տուֆի նրա առատ ռեսուրսներով, աղյուսը շինարարության համար երկրորդ պլանում է եղել: Հին ժամանակներում լայնորեն գործածվել է տուֆը, գերազանցաբար սեւը: Աղյուսը, եթե նույնիսկ կիրառվում էր բնակարանաշինության մեջ, ապա հիմնականում միայն փոքր տներ կառուցելու համար:
Շատերին է հայտնի է, որ Գերմանիան, որը աշխարհի խոշորագույն արտահանողներից է, արտահանում է մեքենաշինության, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ապրանքատեսակներ: Բայց համեմատաբար քչերը գիտեն, որ Գերմանիան նաեւ կերամիկական աղյուսի աշխարհի խոշորագույն արտահանողներից է: Այն նույն աղյուսի, որը թրծվելուց հետո ստանում է բնորոշ կարմրավուն երանգ:
Երկրից կերամիկական աղյուսի արտահանման աշխարհագրությունը բավականին ընդարձակ է ու ներառում է նույնիսկ Ռուսաստանը, որտեղ դեռ հին ժամանակներից գործածել են սեփական արտադրության աղյուս: Հաջողության գաղտնիքը հասարակ է: Գերմանայի բոլոր մյուս արտադրանքների նման կերամիկական աղյուսներն էլ են տարբերվում իրենց բարձր որակով:
Գերմանիայի քաղաքներում հանդիպում են ինչպես ոչ այդքան ուշագրավ, այդպես էլ ապշեցուցիչ ճարտարապետությամբ աղյուսե շենքեր: Կարելի է ասել՝ յուրօրինակ աղյուսե սիմֆոնիա: Կան հին շենքեր, կան համեմատաբար նորերը: Երբեմն աղյուսը գործածվում է ոչ որպես զուտ շինարարական նյութ: Կամարներից բացի դրանից ստեղծում են նաեւ բարդ նախշեր: Այս առումով ուշագրավ են քաղաքապետարանների ու եկեղեցիների հին շենքերը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























