Երեւանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքում անցկացված Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 11-րդ համաժողովին, որի շրջանակում քննարկվել են Մետաքսի ճանապարհի քաղաքների, այդ թվում` Երեւանի դերակատարումն ու հետագա համատեղ ծրագրերի հնարավորությունը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանից համաժողովին մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Երեւանի եւ Ղազվինի միջեւ 2014թ. Երեւանում կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված ծրագրային աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

ԻԻՀ այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի համաժողովի ղեկավար կառույցի՝ «Աշխարհի քաղաքացիների կազմակերպության» (WCO) նախագահ Կվաակ Յանգ Հունի, ինչպես նաեւ կառույցի քաղաքների կրթական, ներդրումային եւ զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: