ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին եւս կես տարով երկարաձգել են անհատական պատժամիջոցները Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների ու իրավաբանական անձանց դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրը:
«Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է խորհրդի մտադրությունը՝ վեց ամսով երկարաձգել ԵՄ սահմանափակիչ միջոցառումները՝ այն գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության դեմ: Այդ միջոցառումները ներառում են ակտիվների սառեցում ու 146 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց ուղեւորությունների արգելք»,- ասվում է հաղորդագրութան մեջ:
Աղբյուրը նաեւ հավելել է, որ փոփոխություններ չեն ծրագրվում այն անձանց ու իրավաբանական անձանց ցուցակում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները: Բայց կարող են փոփոխվել ցուցակում այդ անձանց ընդգրկելու հիմնավորումները:



























